National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.12.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից կազմակերպվող «Սփյուռքի ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացներին» խորագրով սփյուռքի հարցերին նվիրված տարեկան համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 15-17-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Միքայել Զոլյանը եւ Սարգիս Ալեքսանյանը:

Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 19-24-ը Տաշքենդ կգործուղվի ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Ճանաչողական այցով 2019 թվականի դեկտեմբերի 9-14-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուլիխանյանը, Եղիշե Սողոմոնյանը, Արթուր Գրիգորյանը, Երջանիկ Հակոբյանը եւ Վարդան Աթաբեկյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի, ինչպես նաեւ մոնիթորինգի հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը (2019 թվականի դեկտեմբերի 8-11-ը),  ԱԺ պատվիրակության անդամներ, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը (2019 թվականի դեկտեմբերի 9-11-ը),  ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը (2019 թվականի դեկտեմբերի 9-12-ը):

Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային կազմակերպության 7-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 9-10-ը Դոհա (Քաթարի Պետություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Արեն Մկրտչյանը, Գեւորգ Պապոյանը, Թագուհի Ղազարյանը եւ Արման Աբովյանը:

Խորհրդարանական շախմատային մրցաշարին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 10-ին Նուր-Սուլթան Ղազախստանի Հանրապետություն  կգործուղվի ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը:

 



09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am